3574 դիտում
11:46 23-09-2017
ԼՂՀ վարչապետն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանի գլխավորած պատվիրակությանը:
Ա. Հարությունյանը ողջունել է Տորոնտոյից ժամանած պատվիրակությանը և նշել, որ Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է:
«Շատ ուրախալի է, որ կանադահայությունը, լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներից մեկը, կարողացել է կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Ցանկանում եմ ընդգծել կանադահայության մեծ և կարևոր դերը Արցախի զարգացման գործում, ինչի համար հայտնում եմ մեր խորին երախտագիտությունը»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ բարեգործական կառույցների ծրագրերին կանադահայերի գործուն աջակցությամբ Արցախում բազմաթիվ նախագծեր են իրագործվել:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպված ընդունելության համար՝ Հ. Ջամբազյանը նշել է, որ Արցախ իրենց հերթական այցը կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է: «Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- ասել է Հ. Ջամբազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Կանադայի հայ համայնքի միջև առկա փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ որոշ հարցեր:
Նմանատիպ նյութեր
2499 դիտում
19:52 27-09-2017
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանին
2459 դիտում
14:04 13-01-2019
Օնտարիո նահանգի վարչապետն այցելել է Տորոնտոյի Հայ կենտրոն
969 դիտում
13:43 11-10-2014
ԼՂՀ վարչապետն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը
Այս բաժնից
892 դիտում
14:36 24-11-2024
Վրաստանում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Չեխիայի դեսպանատան պաստառներին
1018 դիտում
14:13 24-11-2024
Բաքուն կոշտ է արձագանքել Գերմանիայի արտգործնախարարի քննադատություններին
877 դիտում
13:37 24-11-2024
COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար