211652_close_icon
views-count2502 դիտում article-date 19:52 27-09-2017

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանին՝ տիկնոջ հետ: Նախարարը կարևորեց համայնքային գործչի ազգանվեր աշխատանքը: Նա մասնավորապես նշեց. «Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: Կանադահայերը՝ լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներ, կարողացել են կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Դրա վառ ապացույցը Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանն է, որն այսօր արդեն 640 աշակերտ ունի և գտնվում է համայնքի հոգածության տակ: Հակոբ Ջամբազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ համայնքը համախմբված է, միասնական, ակտիվորեն մասնակցում է բարեսիրական ծրագրերին: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում բազմիցս օգնություն է ուղարկվել Արցախ: Համայնքային գործիչը նշեց, որ իրենց հերթական այցը Արցախ կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է: «Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- հավելեց Հակոբ Ջամբազյանը: Քննարկվեցին նաև Կանադայում սիրիահայերի ինտեգրման, համայնքային կյանքում նրանց ներգրավվածության հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր