211652_close_icon
views-count2375 դիտում article-date 19:34 20-09-2017

Սեպտեմբերի 21--ը մեր պատմության ամենաերջանիկ ու աստեղային օրն է. Արամ Մանուկյան

«Մենք երիտասարդ էինք ու երկիրը պետք է անկախ հռչակեինք, հուզմունքն ավելի բարձր էր: Ուզում եմ հրապարակել, թե ինչ եմ գրել այդ օրը: Գրել եմ՝ իմ ժողովուրդ, ես հպարտ եմ քեզնով, հանրաքվեի ժամանակ առաջ եկավ քո ներքին՝ իմ համար մի նոր որակ, որի մասին երևակայել չէի կարող՝ ազատատենչ ոգի: Ազատությունն ու անկախությունը պետք է հպարտ լինեն, որ ունեն քեզ նման տեր: Սա հայ ժողովրդի ամբարված երազանքի իրացումն էր, ու այդ ժամանակ ինտուիտիվ քվեարկում էին միայն իրենց անկախության ու ազատության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ այդ ժամանակ նոր էր իշխանություն ձևավորվել: Մանուկյանը շեշտեց՝ անկախության հանրաքվեն մեր պատմության ամենաերջանիկ ու աստեղային օրն է: Սակայն ժողովուրդը Սբխեչն ավելի մեծ ոգևորությամբ է նշում, քան Սեպտեմբերի 21-ը: Նախկին պատգամավորը նշեց, որ ծայրահեղ վատ վիճակում են հայտնվել լեզուն, կրթությունը և տեղական ինքնակառավարման մարմինները: «Լեզուն մշտապես չերևացող է, բայց երկրի անկախության, սուվերենության, արժանապատվության կարևորագույն սյուներից մեկն է: Վանո Սիրադեղյանն ասում էր՝ ձեր կեղտոտ ոտքերով մի մտեք հայոց լեզվի սրբագույն տաճարը: Մի քանի օր առաջ կառավարությունը նվեր մատուցեց՝ ռուսաց լեզվի հայեցակարգը հաստատելը: Սա անարժանապատության շքերթ է»,- ասաց Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ այսօր ամբողջությամբ վերացվում է ՏԻՄ համակարգը՝ շուտով 30 համայնք միավորվելու է, և բազմաթիվ դպրոցներ փակվելու են: «Դպրոց չունեցող համայնքը համայնք չէ»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Նմանատիպ նյութեր