Պանաման գլխավորում է ամենաերջանիկ պետությունների ցուցակը
                        Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Պանաման գլխավորում է ամենաերջանիկ պետությունների ցուցակը: Այս մասին հայտնի է դարձել Gallup-Healthways-ի հրապարակած վարկանշային ցուցակից: 
Ցուցակում նշվել են նաև ամենաանբարենպաստ պետությունները: 
Պանամայի հետ միասին ամենաերջանիկ պետությունների ցանկում են հայտնվել նաև Կոստա-Ռիկան, Դանիան, Բրազիլիան, Էլ-Սալվադորը, Ուրուգվայը, Շվեդիան, Կանադան և Գվատեմալան:
Ամենադժբախտների ցանկում են հայտնվել Սիրիան, Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Չադը, Մադագասկարը, Ուգանդան, Խորվաթիան, Վրաստանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

