«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ Անկախության տոնի նախօրեին կկազմակերպվի մոմավառություն
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 20.45, «Եռաբլուր» պանթեոնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները ՀՀ Անկախության տոնի նախօրեին կկազմակերպեն մոմավառություն։
Ուսանողները ծաղիկներ կխոնարհեն զոհված ազատամարտիկների շիրիմներին, կընթերցվի ՀՀ անկախության հռչակագիրը, հոգևոր այրերի առաջնորդությամբ կհնչեցվի աղոթք, կիրականացվի ոգեկոչման արարողություն:
Ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]