«Եռաբլուր» պանթեոնում Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն կկազմակերպվի
Փետրվարի 25-ին՝ ժամը 12.00, «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպում է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Կմատուցվի պատարագ, որից հետո երիտասարդ ՀՀԿ-ականները «Եռաբլուր» պանթեոնում կիրականացնեն մաքրման աշխատանքներ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն