Հարգանքի տուրք՝ հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին. ՀՀ քաղաքական վերնախավը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է. ՈՒՂԻՂ
Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք այս պահին գտնվում են Եռաբլուր պանթեոնում, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։