Անկախությունը սովետական բնակչին վերածեց քաղաքացու. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Անկախության տոնն ամենակարևոր տոն է մեր օրացույցում:
«Ամսի 21-ին մենք ուղղակի վավերացրինք անկախությունը մեր ժողովրդի հանրաքվեով: Կարելի պատկերացնել, թե ինչ վտանգներ էին մարդիկ հայտարարում այդ տարիներին: Մեր սերունդը կարողացել է անել մի բան, որ շատ սերունդներ չեն կարողացել, բայց նոր երիտասարդների համար, քանի դեռ մենք կանք, պետք է կարողանանք ոչ միայն այդ երկիրը պահպանել, այլև տանել ժողովրդավարացման ճանապարհով»,-նշեց Վարդան Հարությունյանը:
Վերջինիս գնահատմամբ՝ հեշտ չի լինելու Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը: «Այսօր ղեկն այն մարդկանց ձեռքին է, ովքեր անկախությունը չեն գնահատում, բայց երիտասարդների հետ կարելի է ևս մեկ անգամ պայքարել»,- շարունակեց նա:
Այսօր շարունակվող պատանի, երիտասարդ սերնդի անդառնալի մահերն են ամենամեծ կորուստները: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով անկախության տարիների մեր ունեցած ամենամեծ կորստին:
«Այն գինը, որ շարունակում ենք վճարել այն ամենի համար, որ ստանձնել ենք, գնալով ավելի վտանգավոր է դառնում: Մեր անվտանգությունն ու մնացածը պետականության հաշվին պիտի կարողանանք ապահովել, որը չենք կարողանում»,- ասաց Խառատյանը:
Իսկ քաղաքական ակտիվիստ Օլյա Այվազյանի կարծիքով՝ ամենամեծ կորուստը մարդիկ են, որ 40 տոկոս միգրացիան աճել է: Վերջինս հետ համաձայնվեց հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը և հավելեց. «Գնալով մեծանում է ինքնիշխանության կորուստը, ընտրելու իրավունքի կորուստը, ընտրական իրավունքը վերջնականապես ջախջախվել է, քաղաքացիների մեջ համոզմունք կա, որ ոչ թե ընտրում են, այլ նշանակում են»: