2778 դիտում
10:29 16-09-2016
Տոնելու ենք մեր երկրի անկախությունը, ու շարունակելու ենք ստորադասել մեր անկախությունը. «Ազգ»
«Ազգ» թերթի առաջնորդողը գրում է. «Անգլիացիները շատ են սիրում խրատ տալ ամեն ինչում շտապող իրենց ամերիկացի բարեկամներին, նրբորեն ու բազմիմաստ հեգնել նրանց։ Մի խումբ ամերիկացիներ Լոնդոնի և շրջակայքի տեսարժան վայրեր այցելելուց հետո հետաքրքրվում են, թե իրենց հյուրընկալներին ինչպես է հաջողվում այդքան համաչափ, հարթ ու հավասար խուզել հանրային այգիների գազոնը, խնամել այն։ Անգլիացիք, միայն իրենց հատուկ հանդարտությամբ բացատրում են՝ եթե դուք էլ 500 տարի ամեն օր տքնաջան այդ գործով զբաղվեիք, ձեր այգիներն էլ մերինի նման գազոն կունենային։
Այո, 25 տարի առաջ Հայաստանը իրեն հռչակեց անկախ, ստեղծեց համապատասխան ինստիտուտները, գրեթե բոլոր ատրիբուտներն ընդունեց, ՄԱԿ-ում աթոռ ստացավ, բազմաթիվ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, ստեղծեց բանակ, վերջապես՝ դարձավ սուվերեն երկիր, պետություն։ Հպարտացանք բոլորս, ներսում ապրողներս ու դրսում բնակվողները։ Հայերի՛ն նկատի ունեմ։
Սակայն անկախությունը մեզ համար չդարձավ պետական ու քաղաքացիական արժանապատվության զգացողություն, կենսակերպ։ Անկախությունը հաճախ համեմատեցինք մեր գրպանի պարունակությամբ, մեր կյանքի, կեցության, ապրուստի դժվարությունների հետ։ «Քաղցած փորին ի՞նչ անկախություն», ասացինք հաճախ։ Բայց չնկատեցինք նաև, որ մեր հայրենակիցներից նրանք, ովքեր ի տարբերություն մեզ կուշտ էին և հարուստ, նույնպես դժգոհում են անկախությունից և իրենց շահածը ներդրում ոչ թե այս, այլ ուրիշ երկրներում։
Ու հիմա, մի քանի օրից, շեփորով ու թմբուկով, նաև զորահանդեսներով ու ճառերով տոնելու ենք մեր երկրի անկախությունը, ու մեզնից գոհ՝ շարունակելու ենք ստորադասել մեր անկախությունը։ Նույն կերպ՝ ինչպես 25 տարի շարունակ։
25 տարին անշուշտ անհամեմատելի է 500 տարվա հետ։ Ինչպես Հայաստանի Հանրապետությունը՝ Բրիտանական կայսրության հետ։ Սակայն 200 և ավելի տարիներ անկախության ձգտող մեր ժողովրդի համար 25 տարին նույնպես բավական է անկախությունը ամենօրյա ապրում, կենսակերպ, աշխատանք և ձգտում դարձնելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3527 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
2184 դիտում
09:13 14-04-2021
Ռուսաստանը ստորադասել էր Հայաստանի շահը` Թուրքիային իր կողմը քաշելու համար. կարծիք․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը