211652_close_icon
views-count51881 դիտում article-date 23:45 23-07-2018

Հնարամիտ վարորդը սովետական համարանիշով սովետական Զապով շրջում է՝ ապակուն փակցրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սովետական տարիներին, եթե մարդիկ «Զապ» մակնիշի ավտոմեքենա էին ունենում, ապա շատերը այդ մարդկանց կատակով ասում էին, հաստատ հայ կինոյի լեգենդ մեր սիրելի Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը իր ձեռքը դրել է քո գլխին, որ «Զապ»-ի տեր ես դարձել։ Երևի նկատի են ունեցել սիրված «Խոշոր շահում» ֆիլմը, երբ Գառնիկը, նույն ինքը Ֆրունզիկը, նույն ինքը Մ․ Մկրտչյանը վիճակախաղով «Զապ» էր շահել, ու էդ «Զապը» դերասանի համար դարձել էր պատուհաս։ Հիմա շատերին չի հետաքրքրի Զապ, Մոսկվիչ, Ջորի, Երազ, Պազ մակնիշի ավտոմեքենաները։ Հիմա շատերը կգերադասեին ունենալ Bentley, Lamborghini, Hummer, BMW X6, Mercedes, և այլ մակնիշի ավտոմեքենաներ։ Իհարկե կուզեին համարանիշներն էլ լինեին գոլդ։ Երեկ հուլիսի 23-ին Երևան - Հրազդան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում մայրուղին իրենով էր արել «Զապ» մակնիշի 85-80 АДР սովետական տարիներին արտադրված համարանիշներով «Զապը»։ Վարորդը երևի քաջ գիտակցում է, որ Ճանապարհային ոստիկաններն այդ համարանիշների համար իրեն կարող են վարչական պատասխանատվության ենթարկեն, ու որպես զրահաբաճկոն՝ ավտոմեքենայի հետևի ապակու վրա փակցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը։ Արդյոք վարորդը գիտի՞, որ վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքում, ինքն ավելի շատ կտուգանվի, քան նրա վարած «Զապի» արժեքն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր