Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 989 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը:
Ընթացքում են 2 տարածքի արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: