211652_close_icon

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

views-count2665 դիտում article-date 11:39 20-09-2017
Առևտրի միջազգային էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Ինպես հաղորդում է gazeta.ru-ն, այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.57 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,76 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,31 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.31 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր