211652_close_icon
views-count5404 դիտում article-date 16:19 19-09-2017

Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվեց Վատիկանի արխիվներից ձեռք բերված արժեքավոր փաստաթղթերով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերվել Վատիկանի գաղտնի արխիվներից: Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ և իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Տեղակացնում է [url=https://armenpress.am/arm/news/905735/hayoc-cexaspanutyan-tangarany-hamalrvec-vatikani-arkhivneric.html]«Արմենպրեսը»[/url]: Փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: Նա ընդգծեց, որ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ քանակի փաստաթղթեր կան, որոնց մի մասը իրենք հիմա հանձնում են Հայոց ցեղասպանության թանգարանին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նշեց, որ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն նկատեց, որ դրանցում Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են: «Այսինքն, խոսքն այդ տարիներին Օսմանյան Կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում: Առաջիկայում մենք մանրամասն կուսումնասիրենք դրանք»,- մանրամասնեց Սուրեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ փաստաթղթերը 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան Կայսրությունում կատարված իրադարձությունների վերաբերյալ են:

Նմանատիպ նյութեր