1667 դիտում
22:15 19-11-2021
Երբ հավաքվում է թատերասեր հասարակությունը. Գրականության ու արվեստի թանգարանը համալրվեց Երվանդ Ղազանչյանի ու Գալյա Նովենցի անձնական արխիվով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում: Եվ ահա դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Մեր օրերի մտավորականների ու արվեստագետների շարքին են դասվում ամուսիններ, սիրված մտավորականներ,հայ բեմադրիչ, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ու թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցը: Մեր օրերի այն եզակի մտավորականներից,ովքեր իրենց ներդրումն ու ավանդն ունեցան թե՛հայ կինոյի ու թե՛թատրոնի գործունեության մեջ: Սիրված դերասանների գործն այսօր շարունակում են նրանց որդին բեմադրիչ,Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն ու թոռնուհին,դերասանուհի Մարիամ Ղազանչյանը:Նրանց մասին շատ կարելի է ինչպես խոսել,կիսվել հիշողություններով և գրել:Խոսենք մի շատ հետաքրքիր նախաձեռնության մասին,որը կազմակերպել էին հայ արվեստասեր ու ընթերցասեր կրթօջախներից մեկում՝Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագիտությունների, մասնավորապես՝ գրականագետներ, թատերական գործիչներ, երաժիշտներ՝ մասնակցելու սիրված արվեստագետների արխիվի հանձման արարողությանը:Արխիվը թանգարանին են փոխանցել նրանց ընտանիքի անդամները:
Միջոցառման շրջանակում ցուցադրվեցին բեմական հագուստ, լուսանկաներ և փաստաթղթեր Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի արխիվից։Միջոցառումը վարեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախմբի ղեկավար Շուշան Հովհաննիսյանը:
Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը,նա մի քանի խոսքով ներկայացնելով միջոցառումն ու սիրված մտավորականներին,նշեց,որ մեծ է նրանց ավանդը հայ թատրոնի ու կինոյի գործում,իսկ վերջում իր երախտիքի խոսքերն ուղղեց բոլոր մասնակիցներին ու միջոցառման կազմակերպիչներից: Այս գեղեցիկ միջոցառման ընթացքում տաղանդաշատ արվեստագետների մասին իրենց հուշերով կիսվեցին, սիրված երգիչ, Հայկական Խորհրդային Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, երաժիշտ, Հայստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ժողովրդական արտիստ ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, արվեստագիտության թեկնածու, Երևանի Թատրոնի Կինոյի Պետական Ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, գրող,բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, դերասանուհի Զարուհի Խաչատրյանը:
Իսկ գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախմբի (ղեկավար Շուշան Հովհաննիսյան) կատարողներ Սոֆյա Բաղդասարյանը,Արսեն Գևորգյանը, Աննա Մովսեսյանը, Հովսեփ Նշանյանը, Ալբերտ Դարյանը, Բելլա Ամարյանն, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ սիրված դերասանների որդին՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ բեմադրիչ, թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:Իր խոսքում նա երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին՝հույս հայտնելով,որ արխիվային նյութերը համալրելով սիրված թանգարանը ուսումնասիրության առարկա կդառնան երկու արվեստագետների կյանքի ու գործունեության մասին չբացահայտված դրվագներն ուսումնասիրելու համար:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
16:16 01-06-2022
Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի դիմաքանդակներով հուշատախտակ կտեղադրվի Պարոնյան թատրոնի պատին
509 դիտում
15:04 18-05-2022
Գրականության և արվեստի թանգարանը մայիսի 21-ին կմասնակցի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային
1228 դիտում
15:49 15-09-2024
Գրականության և արվեստի թանգարանը «Պատում մեկ իրի» շարքը կսկսի «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ
Այս բաժնից
862 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ
796 դիտում
19:03 25-11-2024
Քննարկվել է պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը