211652_close_icon
views-count27291 դիտում article-date 12:40 19-09-2017

Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ Շիրակի մարզում տեղի ունեցավ Արթիկի քննչական բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի կապիտալ վերանորոգված շենքի հանդիսավոր բացման արարողությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, Արթիկի ոստիկանապետ Խորեն Բարխոյանը, քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձինք։ Ելույթի խոսքով հանդես եկավ Ա. Հովսեփյանը, ով շնորհավորեց ներկաներին, իր գոհունակությունը հայտնեց Արթիկի քաղաքապետ Մ. Վարագյանին՝ շինարարական բարձր մակարդակով կատարված աշխատանքի համար և մաղթեց քննչական կոմիտեի ծառայողներին բեղմնավոր գործունեություն։ Ապա Ա. Հովսեփյանը պարգևատրեց ՀՀ քննչական կոմիտեի Արթիկի բաժնի պետ Կարեն Փթուկյանին, իսկ մի խումբ աշխատակիցներ ստացան դրամական պարգևատրումներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր