Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմը Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 25-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցները՝ ստորաբաժանումների, վարչությունների բաժինների պետերը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես Ծիծեռնակաբերդից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմնի ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց 1,5 մլն անմեղ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց սրբադաս նահատակների հիշատակը անմահացնող անմար կրակի մոտ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ծիծեռնակաբերդից