Նեյմարը Կավանիի ինստագրամում բլոկ է արել միջադեպից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ինստագրամի սոցիալական ցանցում բլոկ է արել թիմակից Էդինսոն Կավանիին:
Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում՝ «Լիոնի» հետ խաղում (2:0), երկու ֆուտբոլիստների միջև հակասություն առաջացավ, թե ով պետք է իրացնի 11 մ. հարվածը:
79-րդ րոպեին Նեյմարը որոշեց իրացնել 11մ. հարվածը, սակայն Կավանիի հետ կարճ զրույցից հետո թողեց գնդակը: Կավանին չկարողացավ իրացնել հարվածը:
Խաղային դրվագներից մեկում էլ փարիզցիների պաշտպան Դանի Ալվեսը Կավանիին թույլ չտվեց իրացնել տուգանային հարվածը՝ գնդակը փոխանցելով իր հայրենակից Նեյմարին:



