16-ամյա տղան Իտալիայի առաջնությունում պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ջենոայի» հարձակվող Պյետրո Պելեգրին Իտալիայի առաջնության 4-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել «Լացիոյի» հետ խաղում (2:3)
16-ամյա իտալացին, որը թիմի մարզչական շտաբի ներկայացուցիչ Մարկո Պելեգրիիի որդին է, դարձավ Իտալիայի առաջնությունների պատմության մեջ դուբլ հեղինակած երիտասարդ ֆուտբոլիստը, ինչպես նաև՝ 21-րդ դարում եվրոպական թոփ-5 լիգաների թվում:
«Սա իմ մանկության երազանքն էր: Սա շատ կարևոր օր էր իմ և իմ հոր համար:
Ես դպրոցը չեմ ավարտել, բայց այս տարի անձնական ուսուցիչ կունենամ:
Հայրս այն մարդն է, որն ինձ ֆուտբոլում ճիշտ ուղու վրա կանգեցրեց: Իսկ մայրս մինչև հիմա համոզված է, որ սովորում եմ դպրոցում», ասել է Պելեգրին:



