211652_close_icon
views-count3343 դիտում article-date 18:28 25-04-2019

50-ամյա վրաց լեգենդար մարզուհին Օլիմպիադաների պատմական ռեկորդ է սահմանել

Վրաց մարզուհի Նինո Սալուքվաձեն իր անունը մտցրեց օլիմպիադաների պատմության մեջ: Վերջինս իր կարիերայում 9-րդ անգամ կմասնակցի օլիմպիական խաղերին: Հերթականը՝ Տոկիո-2020-ը կլինի: Հրաձգության աշխարհի բազմակի չեմպիոնը օլիմպիական ուղեգիր նվաճեց՝ Պեկինում ընթացող Աշխարհի գավաթի հերթական փուլում օդամղիչ ատրճանակի 10 մետրից հրաձգության 5-րդ տեղը գրավելով: 50-ամյա Սալուքվաձեն նախկինում 1988թ թվականից իր վեր մասնակցել էր ութ անընդմեջ Օլիմպիական խաղերի: 1988թ. Սեուլի օլիմպիադայում Սալուքվաձեն ԽՍՀՄ հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեց 25մ. ատրճանակով մարզաձևում և արծաթե մեդալ՝ օդամղիչ ատրճանակի 10 մետրից հրաձգությունում: 2008թ. Պեկինի Խաղերում նա երրորդն էր օդամղիչ ատրճանակի 10 մետրից հրաձգությունում: Նախկինում ոչ մի կին չէր մասնակցել 9-ն անընդմեջ Օլիմպիադաների: 8-ական անգամ խաղերին մասնակցել են գերմանացի թիավարող Յոզեֆա Իդեմը և ակադեմիական թիավարության կանադացի թիավարուհի Լեսլի Թոմփսոնը: Ամառային Օլիմպիադաներին մասնակցելու քանակով առաջատարը 71-ամյա ձիարշավորդ Յան Միլարն է՝ ինը Օլիմպիադա:

Նմանատիպ նյութեր