Աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը պատասխան խաղում սևերում ոչ-ոք խաղաց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:
Առաջին պարտիայում հաղթել էր Արոնյանը, ինչը նշանակում է, որ երկու պարտիաների արդյունքով հաղթելով 1,5-0,5 հաշվով, մեր շախմատիստը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Վաշյեր-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողը, որը պետք է որոշվի վաղը՝ թայ-բրեյք փուլում:



