Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում բռնկված հրդեհի կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել
Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է 7 պատանիների, որոնք կասկածվում են Կուալա Լումպուրի կրոնական դպրոցում հրդեհ կազմակերպելու մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի օրը Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի կրոնական դպրոցում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 25 մարդ` այդ թվում աշակերտներ և ուսուցիչներ:
Մայրաքաղաքի ոստիկանապետը հաստատել է ձերբակալության մասին լուրերը:
Նշվում է, որ ձերբակալվածները 12-ից 18 տարեկան են: