4396 դիտում
22:58 14-09-2017
Սինգապուրում կայացել է առաջին կին նախագահի երդմնակալությունը
Հինգշաբթի Սինգապուրում կայացել է առաջին կին նախագահ Խալիմա Յակոբի երդմնակալության արարողությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` արարողությունը տեղի է ունեցել «Իստանա» պալատում: Երդմնակալությանը ներկա են եղել վարչապետ Լի Սիեն Լունի, երկրի Արդարադատության նախարար Սունդարեշա Մենոնը, կառավարության անդամներ և այլ հայտնի հասարակական գործիչներ:
Նախագահն իր առաջին ելույթի ընթացքում հայտարարել է, որիր նպատակն է երկրում միավորել մարդկանց:
«Այսօր ես ուզում եմ բոլոր սինգապուրցիներին հավաստիացնել, որ ես, որպես ձեր նախագահ, ծառայելու եմ ձեզանից յուրաքանչյուրին` անկախ ռասայից, լեզվից կամ կրոնից: Մենք պետք է թողնենք ապագա սերունդներին ավելի լավ Սինգապուր», - ասել է նա:
Նմանատիպ նյութեր
816 դիտում
09:13 17-04-2020
Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը՝ մայիսի 20-ին. «Ժամանակ»
1490 դիտում
13:43 15-07-2021
Պետդեպը հայտարարել է, որ Իրանը խնդրել է հետաձգել բանակցությունները մինչև նախագահի երդմնակալությունը
1270 դիտում
12:53 04-03-2022
ՀՀ նախագահի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին Մարզահամերգային համալիրում
Այս բաժնից
541 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7768 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
736 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա