211652_close_icon
views-count991 դիտում article-date 23:40 09-06-2024

Կայացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի երդմնակալությունը

Նարենդրա Մոդին կիրակի օրը երդում է տվել որպես Հնդկաստանի վարչապետ ռեկորդային երրորդ ժամկետով, հայտնում է Reuters-ը։ Նախագահ Դրաուպադի Մուրմուն ընդունել է Մոդիի երդումը Նյու Դելիի Ռաշտրապատի Բհավան նախագահական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ, որին մասնակցել են հազարավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ տարածաշրջանի յոթ երկրների ղեկավարներ, բոլիվուդյան աստղեր և արդյունաբերողներ:

Մոդին անկախության առաջնորդ Ջավահարլալ Ներուից հետո երկրորդ մարդն է, որը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը:

73-ամյա Մոդին երրորդ ժամկետով ընտրվել է հունիսի 1-ին ավարտված ընտրություններում՝ իր գլխավորած Ազգային դեմոկրատական դաշինքի 14 տարածաշրջանային կուսակցությունների աջակցությամբ, ի տարբերություն նրա նախորդ երկու ժամկետների, երբ նրա կուսակցությունը ստացել էր ձայների բացարձակ մեծամասնությունը: Արդյունքը համարվում է մեծ անհաջողություն հանրաճանաչ առաջնորդի համար, քանի որ հարցումները և էքզիթ փոլերը կանխատեսում էին, որ նրա Bharatiya Janata կուսակցությունը ավելի շատ մանդատներ կստանա, քան 2019 թվականին:

Նմանատիպ նյութեր