Սալիհամիջիչը դժգոհ է մնացել Ռիբերիի արարքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» մարզական մեկնաբան Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի արարքը՝ «Անդերլեհտի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/13/1077218/]խաղում[/url] (3:0):
Ռիբերին խաղի 78-րդ րոպեին փոխարինվել է, ինչը զայրացրել է նրան: Վերջինս հանել է մարզաշապիկն ու այն նետել պահեստայինների նստարանին՝ Խավի Մարտինեսի կողքին:
«Բավարիայում» նման բան չպետք է լինի: Դա լավ չէ: Մենք նրա հետ այդ մասին կզրուցենք», հայտարարելէ Սալիհամիջիչը: