211652_close_icon
views-count10176 դիտում article-date 18:00 29-09-2020

«2 օր ա՝ հրճվում ենք ազերիների ճղճիմ արարքից». փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը՝ «իր մահվան լուրի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/604915.html?fbclid=IwAR0E6iBpeWuvxlPNA8Huzkm9x1sYguwjXFAxFCbizTnDwY4HIWnTHYFhCHU]News.am[/url]-ը գրում է. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթեր է մտել փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի հետ՝ հերքելով ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր իրենք Թալիշում սպանել են պարոն Բաբայանին։ «Հիմա մենք գտնվում ենք Տավուշում, մեր սիրելի լեգենդար հրամանատարը տեսնում եք ողջ- առողջ է։ Եկել ենք տեսնելու, թե անդենական աշխարհը ինչի է նման, և պարզվեց, որ շատ հրաշալի վիճակ է»,- ասաց Սրբազանը։ «Էս երկու օր է հրճվում ենք ազերիների կատարած ճղճիմ արարքից»,-ի պատասխան Սրբազանի հարցին, թե ինչպե՞ս է ընդունել՝ իր զոհվելու մասին լուրը, ասաց Լեռնիկ Բաբայանը։ Հրամանատարը տոկունություն մաղթեց հայ ժողովրդին։ «Մենք ուժեղ, հաղթած ազգ ենք և ամենակարևորը՝ դուխով առաջ, մենք հաղթում ենք»,- հավելեց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր