Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել Մեսիի արարքից
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել, որ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն խաղացողի պարգևատրման արարողությանը բացակայել են «Բարսելոնայի» խաղացողները:
«Երբ Մեսին «Ոսկե գնդակները» նվաճում էր, ես նրան շնորհավորում էի, իսկ այս անգամ նա բացակայում էր:
Ես կցանկանայի, որ ներկա լիներ ոչ միայն Մեսին, այլ նաև` «Բարսելոնայի» բոլոր խաղացողները: Հասկանում եմ, որ նրանք չորեքշաբթի օրը կարևոր խաղ ունեն, սակայն ես, իհարկե` կցանկանայի նրանց տեսնել այստեղ: Ես միշտ անում եմ այն, ինչ ակումբն է ցանկանում:
Օրինակ, ես միշտ ներկա եմ եղել «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողություններին: Եվ եթե ես մի քանի տարի շարունակ միայն մրցանակի հավակնորդ եմ, միևնույն է` ես ներկա կլինեմ», ասել է Ռոնալդուն: