13298 դիտում
21:02 25-04-2018
ՈւԵՖԱ-ն ցնցված է «Ռոմայի» երկրպագուների ստոր արարքից
ՈւԵՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Ռոմա» խաղից (5:2) առաջ տեղ գտած միջադեպի առթիվ, երբ իտալական թիմի երկրպագուները հարձակվել էին «Ռոմայի» երկրպագուի վրա:
«ՈւԵՖԱ-ն ցնցված է նման ստոր հարձակման փաստի առթիվ: Մեր մտքերը տուժածի և նրա ընտանիքի հետ են:
Նման հանցագործությունը տեղ չունի ֆուտբոլում: Մենք հավատում ենք, որ նրանց գործողությունները իշխանությունների կողմից կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ:
ՈւԵՖԱ-ն սպասում է ամբողջական զեկույցին, որպեսզի կարգապահական միջոցներ ձեռնարկի», նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ միջադեպից հետո «Ռոմայի» երկու երկրպագու ձերբակալվել են, նրանց սպանության փորձի մեղադրանք է ներկայացվել: «Լիվերպուլի» 53-ամյա երկրպագուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Նմանատիպ նյութեր
895 դիտում
14:45 23-09-2024
Երկրպագուների պատճառով «Ռոմայի» գլխավոր տնօրենը հրաժարական է տվել. ArmSport.am
2602 դիտում
23:13 23-08-2022
ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել «Ինտերի» և «Ռոմայի» նկատմամբ
6764 դիտում
15:53 11-01-2017
Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել Մեսիի արարքից