Չինաստանի արևելքին և Թայվանին մոտեցող «Թալիմ» թայֆունի պատճառով հայտարարվել է արտակարգ դրության: Այդ մասին գում է РИА Новости-ն:
«Թալիմ»-ը կլինի 18-րդ թայֆունը, որն այս տարի Չինաստանի ափամերձ տարածքներին հարված կհասցնի: Օդերևութաբանների կարծիքով հինգշաբթի կամ ուրբաթ օրը այն կհասնի Չինաստան:
Ինչպես հայտնում է աղբյուրը` քամու արագությունը կարող է ուժեղանալ և հասնել վայրկյանում 48-ից 52 մետրի: