Չինաստանի հարավ-արևմուտքում մոլեգնում է «Մավարի» արևադարձային թայֆունը
Չինաստանի հարավ-արևմուտքում մոլեգնում է մեկ այլ` «Մավար» արևադարձային թայֆունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` «Մավարը» Շանվեյ քաղաք է հասել տեղական ժամանակով 21:30-ին: Քամու արագությունը հասնում է մինչև 20 մ/վրկ:
Քաղաքային վարչարարության բոլոր ստորաբաժանումները հարավային գավառներում, այդ թվում Գուանդուն և Ֆուջյան նահանգներում գործում են շուրջօրյա: