1144 դիտում
15:08 30-06-2023
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թայբեյին զենք վաճառելը և Թայվանի նեղուցում լարվածության նոր գործոններ ստեղծելը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է 440 միլիոն դոլար ընդհանուր գումարի զինամթերքի ու ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքը Թայվանին:
«Չինաստանի այն դիրքորոշումը, որ մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս ԱՄՆ-ի և Թայվանի զինվորականների շփումներին, ինչպես նաև կղզուն ամերիկյան զենք վաճառելուն, միշտ եղել է հստակ և հետևողական»,- հայտարարել է դիվանագետը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի համապատասխան որոշումը։
Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ն պետք է խստորեն պահպանի «մեկ Չինաստանի» սկզբունքը և ամերիկա-չինական երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, դադարեցնի սպառազինությունների վաճառքը Թայվանին, դադարեցնի Թայվանի նեղուցում լարվածության նոր գործոնների ստեղծումը և խաղաղությունն ու կայունությունը վտանգելուն»:
Թայվանի շուրջ իրավիճակն զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ այդ քայլում տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը, և լայնածավալ զորավարժություններ է անցկացրել:

Նմանատիպ նյութեր
5084 դիտում
23:20 12-09-2017
Չինաստանի արևելքին և Թայվանին մոտենում է «Թալիմ» թայֆունը
2163 դիտում
09:56 17-12-2015
ԱՄՆ-ն ժամանակակից զենք է վաճառում Թայվանին, ինչը վրդովեցրել է Չինաստանին
761 դիտում
15:07 06-09-2022
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 1.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքին
Այս բաժնից
760 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1096 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
655 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս