«Սոուդելոր» անունով հզոր թայֆունը հասել է Թայվանի արեւելյան ափերին: Կղզում քամու արագությունը 162 կմ/ժամ է:
Տարերային աղետի զոհ է դարձել արդեն 4 մարդ, եւս 30-ը վիրավորվել է: Մեկ հոգի էլ անհայտ կորած է համարվում: Ավելի քան 2 միլիոն տուն է հոսանքազրկվել: