Ֆրանկֆուրտում Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser Prado-ն
Ֆրանկֆուրտում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մեկնարկել է միջազգային հեղինակային ավտոշոուն, որի շրջանակներում խոշոր ավտոարտադրողների կողմից ներկայացվել են բազմաթիվ պրեմիերաներ:
Toyota-ն ներկայացվել է նոր Land Cruiser Prado ամենագնացը:
Նոր սերնդի ավտոմեքենան հագեցած է նոր թափքով, բեռնախցիկի նոր դռնով, բամպերներով, լուսադիոդային առջևի և հետևի նոր լուսարձակներով:
Վարորդը կկարողանա վարել ամենագնացը մինչև 5 տարբեր ռեժիմներով՝ կախված կոմպլեկտացիայից՝ Eco, Normal, Sport, Sport S և Sport S+: