Ռուսաստանը C-400 ԶՀՀ-ներ կմատակարարի Թուրքիային. պայմանագիրը ստորագրվել է
Մոսկվան և Անկարան ստորագրել են ռուսական C-400 նորագույն զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագիրը, որի շուրջ երկար ժամանակ բանակցություններ էին տարվում, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ռուսաստանը պատրաստ է դրա իրականացմանը»,-ասված է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի փորձագետ Իգոր Կորոտչենկոն Ria Novosti-ին հայտնել է, որ պայմանագրի կիրագործվի առաջիկա 2 տարիների ընթացքում։
C-400 ԶՀՀ-ները դեռևս չունեն աշխարհում նմանօրինակը։ Դրանք նախատեսված են օդային օբյեկտների, այդ թվում՝ օդանավերի ու բալիստիկ հրթիռների խոցման համար։ Նմանօրինակ պայմանագիր Ռուսաստանն արդեն կնքել է նաև Չինաստանի հետ։