Չինաստանը հաստատել է, որ պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, որով նախատեսվում է HQ-9 հեռահար զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Թուրքիային: Այդ մասին գրում է China Daily-ն՝ հղում անելով China National Precision Machinery Import & Export Corporation-ի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ Անկարան ծրագրում է Չինաստանի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանանական համակարգեր ստեղծել, սակայն այդ ԶՀՀ-ները չեն ընդգրկվի ՆԱՏՕ-ի համակարգում: Ավելի ուշ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնեց, որ համակարգերը կընդգրկվեն ՆԱՏՕ-ի համակարգում: