Այսօր ֆուտբոլային մեծ օր է. «Բարսելոնա», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ» և այլն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: 1-ին տուրում կանցկացվեն A, B, C և D խմբերի հանդիպումները:
Անկասկած, օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Կատալոնիայում, որտեղ «Բարսելոնան» ընդունելու է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսին»: Շատ ժամանակ չի անցել,երբ նախորդ մրցաշարի քառորդ եզրափակիչում իտալական ակումբը վստահ հաղթանակ տարավ ահեղ մրցակցի նկատմամբ (3:0, 0:0):
Այժմ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում այս «Բարսելոնան»՝ առանց Նեյմարի, բայց Դեմբելեով ու նոր մարզիչով: Կկարողանա՞ Վալվերդեի թիմը վրեժխնդիր լինել:
Հայ երկրպագուներին առաջին հերթին, բնականաբար, հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» հանդիպումը, որին՝ մեծ հավանականությամբ, կմասնակցի մանկունյանցիների գլխավոր «փոխանցումագետ» Հենրիխ Մխիթարյանը:
Չեմպիոների լիգա, 1-ին տուր
[b]A խումբ[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)
[b]B խումբ[/b]
«Բավարիա» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
[b]
C խումբ[/b]
«Չելսի» (Անգլիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)
«Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)
[b]D խումբ[/b]
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:



