«Պորտու»-«Յուվենտուս», «Սենտ-Էտյեն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` անոնս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում տեղի կունենան 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները, ինչպես նաև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղերը:
Չեմպիոնների լիգայում «Պորտուն» սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսին», իսկ «Սևիլյան»` Անգլիայի չեմպիոն «Լեսթերին»: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
Իսկ մինչ այդ` ժամը 21:00-ին, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Սենտ-Էտյենը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր մանկունյանցիների հաղթանակով` 3:0:
[b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
[/b]«Պորտու» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
«Սևիլիա» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)
[b]Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր
[/b]«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)