Եվրոպայի Լիգայի վիճակահանության արդյունքները. «Բորուսիա»-«Տոտենհեմ», «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» և այլն
Շվեյցարիայի Նյոն քաղաքում` ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում այս փուլում միանգամից 2 սուպերդիմակայություն է սպասվում. Դորտմունդի «Բորուսիան» կխաղա Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարող Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, իսկ մյուսը դասական անգլիական զույգն է. «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»: Մնացած զույգերը, իհարկե, իրենց կարգով զիջում են այս երկուսին:
[b]Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները.
[/b]
«Բորուսիա» Դ. (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Անդերլեհտ» (Բելգիա)
«Բազել» (Շվեյցարիա) - «Սևիլյա» (Գերմանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)
«Ատլետիկ» (Իսպանիա) - «Վալենսիա» (Իսպանիա)
«Սպարտա» (Չեխիա) - «Լացիո» (Իտալիա)
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Բրագա» (Պորտուգալիա)
Նշենք, որ առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 17-ին:


