«Իրմա» փոթորիկը 9 մետր բարձրությամբ ծովային ալիքներ է առաջացրել
Իրմա» փոթորիկն այս գիշեր անցել է Հավանայի մոտակայքով: Քամու արագությունը հասել է մինչև 60-120 կիլոմետրի և ուղեկցվել է հորդառատ անձրևներով: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` կղզու հյուսիսարևմտյան ափի ողջ երկայնքով ծավի փոթորկային ալիքներ և ջրհեղեղի նշաններ են նկատվել: Ալիքների բարձրությունը որոշ հատվածներում հասնում է 6-9 մետրի:
«Կասաբլանկա» օդերևութաբանական կայանի տվյալներով՝ փոթորկի կենտրոնը շարժվում է 9 կմ/ժամ արագությամբ: Քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնական մասում երբեմն հասնում է ժամում195 կիլոմետրի: