ԱՄՆ-ին և Կարիբյան ավազանին է մոտենում «Հարվի» փոթորկին գերազանցող «Իրմա» փոթորիկը
ԱՄՆ-ի հարավ-արևելյան ափի և Կարիբյան ավազանի ուղղությամբ է շարժվում վերջին տասնամյակում Ատլանտիկայում հայտնի ամենահզոր «Իրմա» փոթորիկը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Մասնագետները նշում են, որ այն արդեն հասել է հզորության 5-րդ աստիճանին և գերազանցում է «Հարվի» փոթորկին, որն ավերածություններ էր գործել Թեքսաս նահանգում։
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդա նահանգում, Պուերտո-Ռիկոյի ամերիկյան տարածքներում և Վիրջինյան կղզիներում։
Կենտրոնում քամու հզորությունը հասնում է ժամում մինչև 300 կմ-ի։ Ներկա պահին այն անցնում է Փոքր Անտիլյան կղզիներով։