9352 դիտում
12:35 07-09-2017
«Իրմա» փոթորիկը գրեթե ամբողջովին ավերել է Բարբուդա և Սենտ-Մարտին կղզիները
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր «Իրմա» փոթորիկը հասել է Կարիբյան ավազանին և մեծ ավերածություններ գործել, հաղորդում է Deutche Welle-ը։
Բացի նշված փոթորկից, թափ են առնում «Խոսե» և «Կատյա» փոթորիկները։
ՄԱԿ-ի մասնագետների գնահատականով՝ «Իրմա» փոթորկից կարող է տուժել մոտ 37 մլն մարդ։ Այդ մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։ ՄԱԿ-ն արդեն իսկ հումանիտար կետեր է բացել Բարբադոսում, որպեսզի կարիբյան իշխանությունների հետ փոթորկից տուժած քաղաքացիներին օգնություն հատկացնի։
Նշենք, որ «Իրմա»-ի ուժգնությունը գնահատվել է ամենաբարձր՝ 5 բալ։
Բարբուդա կղզին և ֆրանսիական Սեն-Մարտին կղզու մի հատվածն ավերակների են վերածվել։ Բարբուդայում հողին է հավասարվել շենքերի 95 տոկոսը, գրեթե նույն վիճակն է տիրում Սեն-Մարտին կղզու նշված հատվածում։
Երկու կղզիներում առնվազն 7 մարդ է զոհվել։ Չկա ջրամատակարարում և էլեկտրականություն։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սեպտեմբերի 7-ին «Իրմա»-ն հասնելու է Դոմինիկյան Հանրապետությանը և Հաիթիին, իսկ հետո՝ Կուբային և ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգին։
Նմանատիպ նյութեր
4514 դիտում
11:39 06-09-2017
ԱՄՆ-ին և Կարիբյան ավազանին է մոտենում «Հարվի» փոթորկին գերազանցող «Իրմա» փոթորիկը
9882 դիտում
14:08 10-09-2017
«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում առանց էլեկտրականության կթողնի մոտ 9 մլն բնակչի
8577 դիտում
22:32 10-09-2017
«Իրմա» փոթորիկը հասել է 4-րդ աստիճանի
Այս բաժնից
892 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1354 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
931 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել