Մեքսիկայում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայի ափերին 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են շաբաթ ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով 22:07-ին:
Էպիկենտրոնը գտնվում է Փարեդոն բնակավայրից 80 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 53 կմ խորությամբ:
Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: