Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը մեկնաբանել է այն փաստը, որ Մոսկվայի «Արարատը» կարող է դադարեցնել իր գոյությունը:
Նշենք, որ ակումբի փլուզման մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Արարատի» հիմնական բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը թիմի գանձարանից հափշտակել կամ վերցրել էր 20 մլն ռուբլի և հեռացել Ուկրաինա:
«Երկրորդ դիվիզիոնում կարելի էր Պավլյուչենկոյով, Իզմալյովով նորմալ խաղալ: Արդյունքում ամեն ինչ հանգեց 20 միլիոն ռուբլուն:
Սա պարզապես զարմանալի պատմություն է. հայից հայից փող է գողացել: Սա իմ համար ինչ որ նոր բան է:
Նրանք խայտառակեցին այն բառը, որը շատ մարդկանց համար մեծ կարևորություն ունի: Ինչպիսի՜ զավեշտալի խայտառակություն», ասել է Ուտկինը: