211652_close_icon
views-count73242 դիտում article-date 12:35 16-09-2019

Հոնդուրասցիների «անհավատալի արկածները»՝ Հայաստանում. ոստիկանները նրանց ապացուցեցին, թե ում օրն է 40 օր ու փռեցին ասֆալտին. վերջիններս հայից պահանջել էին 1 մլն դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում իրականացրել են հատուկ օպերացիա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկվել Հոնդուրասի Հանրապետության քաղաքացիներ՝ 34-ամյա Տոլեդո Տ-ն և 37-ամյա Մատամորոս Մ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ ցեմենտված»։ Այս տարվա սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին հրավիրված Ռ. Պ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 14։00-ի սահմաններում նախորդ օրն իր հետ ծանոթացած Պանամայի քաղաքացի ներկայացած Ջոնսոնն իր եղբոր հետ միասին Երևան քաղաքի «Հրազդան» հյուրանոցային համալիրի համարներից մեկում իր ներկայությամբ 3 հատ 100 դոլարանոց, իր կարծիքով՝ կեղծ թղթադրամներ են պատրաստել։ Դրանից հետո կեղծ 100 դոլարանոցներից մեկը տվել են իրեն՝ ասելով, որ կարող է որպես իրական թղթադրամ՝ իրացնել։ Այսօր բերման ենթարկված Տոլեդո Տ-ն և Մատամորոս Մ-ն բերման են ենթարկվել կեղծ թղթադրամներ պատրաստելու պատրվակով Ռ. Պ-ից խաբեությամբ 1 մլն ԱՄՆ դոլար գումար պահանջելու համար։ Նշված անձինք եղել են Honda Elantra մակնիշի 77 PT 717 համարանիշի ավտոմեքենայով և կասկածվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունների՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հոնդուրասցիների հետ Ռ. Պ-ն ծանոթացել է Էջմիածին քաղաքի «Տաշիր պիցցա»-ում, երբ նշված անձինք մոտեցել են նրան և ծանոթություն ձեռք բերելուց հետո հրավիրել են Երևանի «Հրազդան» հյուրանոցային համալիր, որտեղ «թղթեր են մտցրել ջրի մեջ և այն դուրս բերել արդեն որպես ԱՄՆ դոլար»՝ հայտնելով, որ նման ձևի իրենք կարողանում են դոլարներ ունենալ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր