Ուրուգվայում ձերբակալվել է իտալացի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը՝ «Կոկաինի թագավոր» Մորաբիտոն
Ուրուգվայի իրավապահները հատուկ օպերացիայի արդյունքում ձրբակալել են իտալացի հայտնի նարկոբարոն՝ «Միլանի կոկաինի թագավոր», 50-ամյա Ռոկկո Մորաբիտոյին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վերջինս 1994 թվականից միջազգային հետախուզման մեջ էր գտնվում։
Մորաբիտոն եղել է իտալական ամենավտանգավոր հանցախմբրից մեկի՝ Նդրանգետիի ղեկավարը։ Հայրենիքում նրան մեղադրում են թմրանյութերի անօրինական շրջանառություն կազմակերպելու մեջ։ Նրա ղեկավարությամբ Միլան է հասցվում տոննաներով թմրանյութ։
Մինչ հայտնաբերվելը, վերջինս 2001 թվականից բնակվում էր զբոսաշրջային Պունտա-դել-Էստե քաղաքում՝ կեղծ փաստաթղթերով, որտեղ էլ հասցրել է ամուսնանալ ու երեխանեեր ունենալ։
Հայրենիքում նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում։