8531 դիտում
18:08 05-09-2017
Transparency International-ը պահանջում է հետաքննել Ալիևների կոռուպցիոն գործունեությունը և պատժել մեղավորներին
Միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը և պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում:
Կազմակերպությունը հանդես է եկել [url=https://www.transparency.org/news/feature/azerbaijani_laundromat_grand_corruption_and_how_to_buy_influence]հայտարարությամբ[/url] այն բանից հետո, երբ Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) անդամները հրապարակել են նոր հետաքննության արդյունքներն Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից Եվրոպայի տարածքում հակաօրինական գործունեության վերաբերյալ: Հետաքննություն իրականացրած վեց երկրի (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորության և ԱՄՆ) լրագրողները պարզել էին, որ Ալիևների ընտանիքը երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար:
«Շոկային է տեսնել, որ հարգված այնպիսի հաստատություններում, ինչպիսին է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում և գումարի դիմաց փակում են աչքերը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտումների դիմաց: Նրանք պետք է պատժվեն, և մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- հայտարարել է Transparency International-ի ղեկավար Ժոզե Ուգազը:
Transparency International-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք սեպտեմբերի 7-ին կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող ԵԽԽՎ հատուկ խմբին են ներկայացնելու ապացույցներ՝ պահանջելով դեպքի լիարժեք ու թափանցիկ հետաքննության իրականացում:
Գաղտնի հիմնադրամը, որի կեղծանունը եղել է «Ադրբեջանական լվացքատուն», գործել է երկու տարի՝ մինչև 2014 թվականը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:
Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը, որը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ, ներկայումս հետաքննության տակ է, դրա հետ կապված զեկույցը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:
Ստվերային գործունեություն ծավալող ընկերությունները, որոնց միջոցով գումարները վճարվել են, գործել են Միացյալ Թագավորությունում՝ երկուսը Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում: Դրանք այժմ լուծարված են: Եվրոպական հայտնի բանկերից մեկը՝ դանիական Danske Bank-ը, այդ ընկերություններին վճարումներ է արել Էստոնիայի իր մասնաճյուղի միջոցով:
Նմանատիպ նյութեր
5871 դիտում
19:32 10-10-2017
Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ պայքար ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմների դեմ
731 դիտում
11:22 22-05-2015
“Transparency international”-ը գնահատականներ է տվել պետական մարմինների` կոռուպցիային առնչվող աշխատանքներին
Այս բաժնից
742 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
835 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
649 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել