734 դիտում
11:22 22-05-2015
“Transparency international”-ը գնահատականներ է տվել պետական մարմինների` կոռուպցիային առնչվող աշխատանքներին
2014թ. իր զեկույցում կենտրոնն ուսումնասիրել է 13 ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները: Ուսումնասիրված ինստիտուտները գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից՝ առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ այդ գնահատման՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, ԿԸՀ-ն ստացել է 61 միավոր, օրենսդիր մարմինը` 56, գործադիրը՝ 54, իսկ դատականը՝ 52 միավոր:
2012թ. առ այսօր Օմբուդսմենը համարվում է ազգաբնակչության համար ամենից ավելի վստահելի 5 կառույցներից մեկը: Ըստ զեկույցի՝ 2014թ. Օմբուդսմենի վստահությունն աճել է ևս 2%-ով, և նա զբաղեցնում է երկրորդ տեղը (31%) Տեղական ինքնակառվարման մարմիններից հետո (35%):
Զեկույցում նշվում է նաև որ «...Մարդու իրավունքների պաշտպանը բավականին համարձակ է իր առջև դրված խնդիրները կատարելու հարցում, սակայն հարկադրված է դիմակայել պետական այլ հաստատությունների կողմից հնարավոր անհամաչափ և բյուրակրատական քննադատությանը: Ասվածի լավագույն վկայությունն են խորհրդարանում նրա տարեկան զեկույցների քննարկումները, որոնք հարձակման թիրախ են դարձել …»:
Օմբուդսմենի աշխատակազմը գնահատված է նաև այլ չափումներով ևս (գնահատման առավելագույն միավորը դարձյալ 100-ն է).
• Որքանո՞վ է Օմբուդսմենն անկախ իրականում– 100 միավոր:
• Որքանո՞վ են առկա դրույթներ, որոնք հասարակությանը թույլ կտան համապատասխան տեղեկատվություն ձեռք բերել Օմբուդսմենի գործունեության և որոշումների ընդունման գործընթացի վերաբերյալ – 75 միավոր:
• Իրականում որքանո՞վ են թափանցիկ Օմբուդսմենի գործունեությունը և նրա որոշումների ընդունման գործընթացը – 75 միավոր:
• Օմբուդսմենը որքանո՞վ է պարտավոր հաշվետվություն ներկայացնել և պատասխանատվություն կրել իր գործողությունների համար – 75 միավոր,
• Որքանո՞վ են առկա Օմբուդսմենի օրինավորությունը երաշխավորող դրույթներ – 75 միավոր:
Նմանատիպ նյութեր
8531 դիտում
18:08 05-09-2017
Transparency International-ը պահանջում է հետաքննել Ալիևների կոռուպցիոն գործունեությունը և պատժել մեղավորներին
5874 դիտում
19:32 10-10-2017
Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ պայքար ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմների դեմ
1729 դիտում
10:14 30-01-2019
Հայաստանը կարդարացնի՞ Transparency International-ի սպասումները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը