211652_close_icon

Վենեսուելան եվրոպական 4 երկրների բողոքի նոտա է հղել

views-count3195 դիտում article-date 14:09 05-09-2017
Վենեսուելայի ԱԳ նախարարությունը բողոքի նոտաներ է հղել Իսպանիային, Գերմանիային, Իտալիային և Մեծ Բրիտանիային, հաղորդում է El Univrsal-ը։ Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արրեասի խոսքով՝ նշված երկրների դեսպանների հետ իր հանդիպումը շտապ է եղել։ Նա վերոնշյալ 4 երկրներին մեղադրել է նրանում, որ վերջիննրես մշտապես միջամտում են երկրի ներքին գործերին։ ԱԳ նախարարը հավելել է, որ դրանք չդադարեցնելու դեպքում Կարակասը դիվանագիտական լուրջ պատասխան է տալու։

Նմանատիպ նյութեր