Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիային՝ Արցախը մադրիդյան զբոսաշրջության ցուցահանդեսում ներկայացնելու համար
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Իսպանիային՝ կապված Մադրիդում բացված զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող ստենդ կանգնեցնելու հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ԱԳՆ-ը դա որակել է սադրանք, որը «խոչընդոտում է ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերն:
«Ադրբեջանական կողմը շարունակելու է նման սադրանքները կանխող իր քայլերը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը:
Նշենք, որ մադրիդյան ցուցահանդեսը բացվել է հունվարի 22-ին և փակվելու է հունվարի 26-ին: Ցուցահանդեսին մասնակցում են 167 երկրների 10 հազարից ավելի զբոսաշրջային ընկերություններ: