Ճապոնիայում ուղևորատար օդանավը թռչնի հետ բախվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել
«Ճապոնական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing-777 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում, հաղորդում է Reuters-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո այն բախվել է թռչնի, ինչից հետո շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել։
Օդանավը, որում եղել է 233 ուղևոր և անձնկազմի 15 անդամները, իրականացնում էր դեպի Նյու Յորք չվերթը։ Տուժածներ չկան։