Ամերիկյան Boeing-ը արտակարգ վայրէջք է կատարել թռչնի բախվելուց հետո
Ամերիկյան United Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում այն բանից հետո, երբ հարվածել է թռչնի, հաղորդել է 9News հեռուստաալիքը:
Boeing-777-ը օդ էր բարձրացել Սիդնեյի օդանավակայանից և ուղղություն վերցրել դեպի Լոս Անջելես, սակայն թռիչքից 45 րոպե անց ստիպված վերադարձել է Սիդնեյի օդանավակայան:
Վայրէջք կատարելուց առաջ այն մի քանի պտույտ է կատարել, մինչև որ օդաչուները կարողացել են օդանավը ապահով իջեցնել թռիչքուղու վրա: